Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա։ Այս մասին Fox Business Network-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նրա խոսքով՝ նա եւ փոխնախագահ Մայք Փենսը կփորձեն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խանգարել Թուրքիային շարունակել հարձակումը Սիրիայում։ Նա նշել է, որ ԱՄՆ պատվիրակության նպատակը Սիրիայում իրավիճակի ելքը գտնելն է, այլ ոչ թե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները խզելը։
«Մենք բոլոր ակնկալիքներն ունենք, որ կհանդիպենք նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ կարեւոր է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփի վարչակազմում ուղղակի՝ «երես առ երես» բանակցություններ վարեն Էրդողանի հետ։ «Նա պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա»,- ասել է Պոմպեոն։ «Մեզ պետք է, որպեսզի նրանք նահանջեն։ Մեզ հաշտություն է պետք»։
Հարցին, թե արդյոք նա Էրդողանին համարում է անձամբ պատասխանատու Սիրիայում իրավիճակի համար, Պոմպեոն պատասխանել է. «Մենք պետք է հիշենք, որ սա դժվար իրավիճակ է»։
Սպիտակ տան տեղեկությամբ՝ չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն։
0Comments