Եթե աշխատողը չպատվաստվի կամ բացասական թեստի պատասխան չունենա, ապա գործատուն ևս տույժ ու տուգանքներ կկրի. նախարար

Մանրամասներ

ա

Չպատվաստվելու կամ բացասական թեստի պատասխան չունենալու հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու և հաջորդիվ տվյալ կազմակերպությունը նույնպես որոշակի տույժ ու տուգանքներ կկրի չպահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը նշեց, որ եթե աշխատակիցն էլ չի ներկայանում աշխատանքի որոշակի ժամկետներում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզել աշխատանքային պայմանագիրը այդ մարդու հետ։

Լրագրողների հարցերին, որ այս դրույթները մարդու իրավունքների խախտումներ են, ինչպես նաև հակասահմանադրական կետեր են պարունակում իրենց մեջ, Ավանեսյանը արձագանքեց. «Ամեն ինչ արվում է Սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։ Գիտեք, որ Հայաստանում գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով նաև ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ենթաօրենսդրական ակտերը բխում ենք օրենքներից։ Այսինքն այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում է, իսկ գիտենք, որ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքում»։