Չինաստանի տարածքում գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր մահացու վտանգավոր ֆիլովիրուս, որը նման է Էբոլային:
Սինգապուրի Ազգային համալսարանից հետազոտողները չինացի մասնագետների հետ համագործակցությամբ հաղորդում են, որ այդ վիրուսը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան Էբոլան: Մենգլա ֆիլովիրուսը հայտնաբերվել է Յուննան նահանգում՝ Rousettus տեսակի կենդանիների բջիջներում:
Նոր հայտնաբերված վիրուսը ըստ արդյունքների 54 տոկոսով մյուս ֆիլովիրուսների հետ նմանություններ ունի:
Հետազոտողները Մենգլայում NPC1 սպիտակուց են հայտնաբերել, որը հայտնաբերվել է նաեւ Էբոլա վիրուսում:
Այս տարրը հաղթահարում է միջտեսակային արգելքը եւ օգտագործվում է մարդու բջջի հետ կապվելու համար:
Հարկ է նշել, որ Rousettus «թռչող շները», ինչպես եւ այլ նման կենդանիները, համարվում են նման հիվանդությունների տարածման հիմնական աղբյուրը, քանի որ իրենց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր մակաբույծներ եւ վարակներ են պարունակում:
Հենց այս կենդանիներն են շատ հիվանդություններ տարածում, ընդ որում վիրուսները կարող են մուտացիայի ենթարկվել եւ բավական հեշտությամբ հատել միջտեսակային արգելքը՝ հարմարվելով կոնկրետ օրգանիզմի պայմաններին՝ այնտեղ առավելագուն թվով բազմանալու համար:
Փորձի միջոցով ապացուվել է միջտեսակային արգելքը հաղթահարելու վիրուսի ունակությունը՝ կենդանիներից փոխանցվելով մարդկանց, ինչը վկայում է մարդկության համար նրա հնարավոր վտանգի մասին:
0Comments