Հեշտ է երջանիկ լինել: Դալայ Լաման դրանում վստահ է: Նա լավատես է, հումորի մեծ զգացում ունը: Երջանկության 6 դասերը Դալայ Լամայից արժե լսել:
Խորհուրդ նրանց, ովքեր չգիտեն` ինչպես գտնել երջանկություն
«Որոշում կայացնելիս հարցրեք ինքներդ Ձեզ` «Արդյո՞ք սա ինձ կերջանկացնի»:
Խորհուրդ նրանց, ովքեր ավելի շատ տալիս են, քան ստանում
«Հիշեք, որ լավագույն հարաբերություններն այն հարաբերություններն են, որոնցում ձեր սերը միմյանց նկատմամբ գերազանցում է միմյանց նկատմամբ կարիքը»:
Խորհուրդ նրանց, ովքեր դժբախտ են հարաբերություններում
«Մեզ պետք չէ ավելի շատ փող, մեզ պետք չէ իդեալական արտաքին, կամ նույնիսկ իդեալական զուգընկեր, հենց հիմա, հենց այս պահին մենք արդեն ունենք ուղեղ, որն անհրաժեշտ և բավարար միջոց է լիարժեք երջանկության հասնելու համար»:
Խորհուրդ նրանց, ովքեր սիրում են տառապել
«Առավոտը սկսեք` «Այսօր իմ բախտը բերեց, որովհետև…» մտքով: Փնտրեք դրական բաներ կյանքում: Ուրախացեք յուրաքանչյուր օրով, ընկերներով, առողջությամբ և շրջապատող այլ կարևոր մանրուքներով»:
Խորհուրդ նրանց, ովքեր հուսահատորեն փնտրում են իրենց սերը
«Հայտնվելով փակուղում՝ պետք է մեկ ժամ, մեկ օր կամ նույնիսկ մի քանի օր մտածել, թե ինչպես լավագույնս հասնել երջանկության, այնուհետև առաջնահերթությունները նորովի դնել»:
Խորհուրդ նրանց, ովքեր հիասթափված են սիրուց
«Այն ջերմությունն ու սերը, որ մենք տալիս ենք, շատ ավելի կարևոր է, քան ստացած ջերմությունն ու սերը: Միայն երբ մենք կիսում ենք ջերմությունն ու սերը, մենք պայմաններ ենք գտնում իսկական երջանկության համար: Այստեղից հետևում է, որ սիրելն ավելի կարևոր է, քան սիրված լինելը»:
Անի Գաբուզյան, 168.am
0Comments