Մոսկվայում 84 տարեկանում կյանքից հեռացել է հայկական կինեմատոգրաֆի հիմնադիր, ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդին՝ Կիրիլ Բեկնազարյանը:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, նրա դին հայտնաբերվել է մոսկովյան բնակարանում:
Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը մահացել է բնական մահով, հավանաբար՝ քնած ժամանակ:
Նշվում է, որ Կիրիլ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոգործիչների միության անդամ էր:
Նրա հայրը՝ Համո Բեկնազարյանը, որը Ստալինյան մրցանակի դափնեկիր է, նկարահանել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուս»-ը:
Մոսկվայում մահացել է Համո Բեկնազարյանի որդին
Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է բնական մահով
0Comments