Մոսկվայի մարզում Կուբինկա օդանավակայանի մոտ վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել Ил-112В ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Life»-ը:
Թռիչքի ժամանակ հրդեհվել է շարժիչը: Նախնական տվյալներով անձնակազմի երեք անդամները մահացել են:
Այժմ «Ռոստեկը» հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու Ил-112В ինքնաթիռի վթարի պատճառները: Նրա ղեկին եղել է փորձնական օդաչու Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կույմովը։
Վթարի տարբերակներից են համարվում տեխնիկական անսարքությունը և օդաչուի սխալը:
0Comments