Ռուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել Սիբիր. Շոյգուն հանդես է եկել առաջարկով

Մանրամասներ

Ռուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել Սիբիր, բացի այդ՝ Սիբիրում պետք է մինչեւ մեկ միլիոն բնակչությամբ հինգ քաղաք կառուցել։ Նման առաջարկով երեկ հանդես է եկել Ռուսաստանի պաշտպանության նախարար, Պուտինի մտերիմ շրջանակից Սերգեյ Շոյգուն:

Նախարարն առաջարկն արել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի գիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Շոյգուի, քաղաքները պետք է ունենան առնվազն 300-500 հազար բնակչություն, նաև որոշակի արդյունաբերական ուղղվածություն։

Ի դեպ Շոյգուն այս գաղափարը առաջ է մղում դեռ 2012 թվականից, իսկ այս տարի արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մայրաքաղաքի փոփոխությունը ռեգիոնի խնդիրները չի լուծի, սակայն հնարավոր է համարել այն, որ մի շարք խոշոր ընկերությունների գրասենյակներ եւ ֆեդերալ գերատեսչություններ կարող են տեղափոխվել Սիբիր: