Հայաստանին կտրվի պատշաճ պատասխան․ Հայաստանն ավելի բարդ իրավիճակների մեջ է հայտնվելու

Մանրամասներ

1

Համաձայն թրքական Հյուրիյեթ թերթի Թուրքիայում կառավարող ԱԿ կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը անդրադարձել է 2021 հուլիս 23-ին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական սահմանը խախտած Բաքվին ենթարկվող զինյալին վնասազերծելու հայկական Զինուժի գործողությանը: «Քելբաջարում Հայաստանի կողմից իրականացված հարձակման արդյունքում նահատակվեց ադրբեջանցի զինվոր: Մենք դատապարտում ենք այս հարձակումը ամենախիստ կերպով», Թվիթերով տարածել է կուսգործիչը:

«Հայաստանն այս ագրեսիվ քաղաքականությամբ չի կարող հասնել ոչնչի: Հայաստանը չպետք է խաբվի նրան խրախուսողներից: Նրանք, ովքեր խրախուսում են այդ հարձակումները, երբեք չեն կանգնի Հայաստանի կողքին, երբ Հայաստանին տրվի պատշաճ պատասխան: Հայաստանն այս ագրեսիվ քաղաքականությամբ ավելի բարդ իրավիճակների մեջ է հայտնվելու:

Մեր նախագահը ուշադրություն հրավիրեց տարածաշրջանի երկրների հետ ստեղծվելիք մեխանիզմի կարևորության վրա: Նա ասաց, որ եթե Հայաստանը հրաժարվի ագրեսիայից, ապա ներառվելու է այս մեխանիզմի մեջ: Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը», ավելացրել է խոսնակը:

Թուրքիայի թե սպառնալիքները, թե «երրորդ կողմի» մասին ակնարկները համահունչ են ԵԽ ղեկավար Շառլ Միշելի Երեւան կատարած այցից հետո Մոսկվայից ծավալած այն ճնշմանը, որը նպատակ ունի Հայաստանին ստիպել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Դրանով, ըստ ռուս-թուրքական ծրագրերի, Հայաստանը պիտի ճանաչի այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետության» տարածքային ամբողջականությունը եւ Արցախի խնդրի բացակայությունը իրավական հարթության վրա:

Ezerk.am