Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատարանը ներկայացրեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը՝ կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, կհարցաքննվեն վկաները եւ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 5-ին՝ ժամը 14։30-ին։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին հրապարակվեց գործով ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը։ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը եւ Գեւորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
0Comments