Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:
Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:
Հրապարակը հիշեցնում է, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր եւ այն լսելի դարձավ բոլորի համար։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։
Նազարյանի վիրավորական արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, եւ որ այդ Թագուհի Թովմասյանը պետք է ներողություն խնդրի.
«Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է իր թերթի թղթակից»։
Թե որքան փոխհատուցում է պահանջում Թովմասյանը, մեզ չհաջողվեց ճշտել, Թովմասյանը չպատասխանեց մեր զանգերին։
0Comments