Արցախի հարցի փակման և Հայաստանի մասնատման «պուտինյան» տեսլականը

Մանրամասներ

1

Իր ավանդական մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինը խոսել է նաեւ «հայ-ադրբեջանական կարգավորման մասին»։ Նա ասել է, որ «բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, պետք է համապատասխան աշխատանքներ կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, հատկապես այնտեղ, որտեղ սահման ըստ էության չի եղել։ Դա վարչական սահման էր միութենական հանրապետությունների միջեւ։ Մենք հիմա այդ աշխատանքի գործընթացի մեջ ենք»։

ՌԴ առաջին դեմքերի մակարդակով խոստովանություններն այսպիսով համալրվում են եւս մեկով։ Պուտինի առաջին հայացքից խառնաշփոթ գնահատականները սահմանների հարցում մատնում են ՌԴ ծրագրերը։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի ու «ադրբեջանի» միջեւ տեղ-տեղ պետական, տեղ-տեղ խորհրդային-վարչական, տեղ-տեղ էլ սահմանի բացակայությունը լիարժեք երեւակվում է մայիսի 12-ից սկսած զարգացումներին։

«Սահմանի բացակայությունը» այն հատվածներն են, ուր Մոսկվայի հովանավորությամբ ներխուժել են Բաքվի զորքերը։ Դրանք ճշգրիտ համընկնում են ՀՀ տարածքում «անվտանգության միջանցքներին»՝ Սեւ լճից Նախիջեւան եւ Սոթք-Սեւան։ Մոսկվան, ի տարբերություն շրջանում խոշոր խաղացողների՝ չի պահանջել Բաքվի զորքի դուրսբերումը ՀՀ տարածքից, ավելին, դատելով ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարների կցկտուր բացատրություններից եւ Լավրովի՝ Բաքվին տված երաշխիքներից՝ բացառել է հայկական դիմադրության հնարավորությունը։

 «ԽՍՀՄ վարչական սահմանը» Սոթք-Խոզնավար գիծն է, որտեղ կանգնելու է ռուսական զորքը՝ ձեւավորելով ռազմական ներկայության ճակատային գիծը կամ ռուս-թուրքական «նոր սահմանը»։

Այդպիսով, Բաքվի զինված ներխուժումներով ու հայ զինծառայողների պատանդառությամբ փորձ է արվում Հայաստանին ստիպել ստորագրել «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրեր, որոնցով պետք է փակվի Արցախի հարցը, «լեգիտիմացվեն» ռուս-թուրքական «նոր սահմանն» ու «ադրբեջանը» որպես պետություն։ Սյունիքի մարզում ռուսական նոր բազայի տեղակայումը Իրանը Հայաստանից կտրելու, Սյունիքի մարզը օտարելու եւ թյուրքական միջանցքը բացելու նպատակ ունի։

Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Պուտինը, Նոյեմբեր 9-ի հայտարարությունից հետո ընդունելով նաեւ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության սահմանափակման ծրագրի հեղինակային իրավունքը։

Ավելին

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց