Ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ իմ այցը սխալ է մեկնաբանվել. Արցախի նախագահ. VIDEO

Մանրամասներ

ա

Քվեարկության օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ իմ այցը սխալ է մեկնաբանվել: Այս մասին հունիսի 22-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Ես հանդիպումներ եմ ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի (Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար - խմբ.) եւ այլոց հետ:

Ես պահպանել եմ չեզոքությունը եւ քվեարկությունից հետո եմ հանդիպումներ անցկացրել», - նշել է նա: Նրա խոսքով՝ Արցախը պետք է մնա հայերին միավորող գործոն՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Հարությունյանը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է Արցախ՝ ապագան քննարկելու: «Անհիմն է ինձ մեղադրել դավաճանության եւ անգործության մեջ», - հավելել է նա: