Ստեփանակերտում ապրող Մերի Դավթյանը և Դավիթ Ավանեսյանը հացադուլ են սկսել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Արցախի հանրայինը տեսանյութ է հրապարակել Հրապարակից։
Երեկ մի խումբ քաղաքացիներ Վերածննդի հրապարակում պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառն Արցախի նախագահի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձն էր ու ՔՊ-ին նրա աջակցությունը:
Նույն պահանջով 2 քաղաքացի էլ անժամկետ հացադուլ է հայտարարել:
«Մարդը, որ զբաղեցնում է երկրի ղեկավարի աթոռը, իր ղեկավարությամբ ունենալով այսքան պարտություններ, խայտառակություններ, այդ նույն մարդը շնորհավորում է մի անձնավորության, որը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան»,-ասել է Դավիթ Ավանեսյանը:
Մերի Դավթյանն էլ հավելել է. «Նման ղեկավարը, առաջնորդը գոնե մի անգամ չի առերեւսվում իր ժողովրդի հետ: Պատասխանատվություն ստանձնել ու պատասխան չտալ շատ մեծ արարքների համար, ես այլ կերպ եմ հասկանում պետություն ասվածը: Մենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ենք արտահայտում մեր երկրի ղեկավարի վարքագծի նկատմամբ»:
0Comments