Ադրբեջանում ազատազրկված հավատացյալների նկատմամբ բանտերում անմարդկային վերաբերմունք է դրսևորվում

Տարածվել է համատեղ հայտարարություն

Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են բանտերում պահվող հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների մասին:

«Հանուն քաղբանտարկյալների ազատության» և «Իսլամական խղճի բանտարկյալներ» միավորումը համատեղ հայտարարությամբ ահազանգում են, որ իրավիճակը «կրիտիկական» է:

Իրավապաշտպանների պնդմամբ ազատազրկված հավատացյալների նկատմամբ բանտերում անմարդկային վերաբերմունք է դրսևորվում, նրանց կտտանքների են ենթարկում, սադրում, ֆիզիկական և բարոյական խոշտանգումների ենթարկում: Աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանում 160 քաղբանտարկյալների կեսը՝ 77 հոգի՝ հավատացյալներ են: