Երեւանի քաղաքապետարանը երկու ամիս առաջ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետից ճոխ գնումներ է կատարել: factor.am-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքապետարանի եւ «ՍԱՍ գրուպ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը քաղաքապետարանին 820 հազար ՀՀ դրամի սննդամթերք է մատակարարել: Ապրանքի մատակարարման վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 25-ը: Այսպիսով՝ քաղաքապետարանը գնել է ամբողջ 70 կիլոգրամ շոկոլադ՝ կգ-ն 6500 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 455 հազար դրամ: 1300 դրամով գնել է 20 կգ խնձոր, որի ընդհանուր արժեքը կազմել է 26 հազար ՀՀ դրամ: Բանան. 15 կգ՝ 900 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 13 հազար 500 դրամ:
Ընկուզեղեն. 17 կգ՝ 9000 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 153 հազար դրամ: Չիր (ծիրանի, բալի, սեւ սալորի, տանձի, խնձորի, դեղձի) ընդհանուր 10 կգ՝ 7800 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 78 հազար դրամ: Սեւ սուրճ. 120 տուփ՝ 600 դրամով, ընդհանուր վճարվել է 72 հազար դրամ: Սեւ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ:
Կանաչ թեյ. 15 տուփ՝ 750 դրամով, ընդհանուր արժեքը կազմել է 11 հազար 250 հազար դրամ: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին նշյալ ապրանքները ձեռք բերելիս բավականին խստապահանջ է եղել, նախընտրել է ամենալավը: Այս պայմանագրի կնքումից մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս 1 մլն դրամի շրջանակներում հյուրասիրությունների ծառայություն է մատուցել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
0Comments