Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք և 14 օր է՝ գտնվում են այստեղ. Մայիսի 25-ին էլ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում՝ Վերին Շորժայի սահմանին, սպանել են հայ զինվորի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին տիրող վերը նշված զարգացումներին, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախ ցավակցեց զոհված զինծառայողի հարազատներին, ապա հավելեց՝ մահերը Հայաստանում շարունակական են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը։
«5000 մահերը բավարար գին չէին՝ վճարելու Նիկոլի դավադիր ամբիցիաների համար։ Աթոռին մնալու մոլուցքը նոր արյուն է պահանջում, և ես կանխատեսում եմ, որ նոր զոհեր կլինեն այնքան ժամանակ, որքան Նիկոլը և իր խունտան կլինեն իշխանության։
Հայաստանում ադրբեջանական զինվորի թաթը կմնա այնքան ժամանակ, որքան իշխանության է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ եթե հունիսի 20-ից հետո տեղի չունեցավ իշխանափոխություն, ապա ադրբեջանական զորամիավորումներն է՛լ ավելի են մոտենալու Երևանին։ Նոր պատերազմից ու նոր զոհերից խուսափելու, ադրբեջանական սողացող ներթափանցումը դեպի Հայաստան կանխելու միակ տարբերակը դավադիր վիժվածքին գահընկեց անելն է, այլընտրանք չկա»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
0Comments