Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա գործակալ-հողատու կամ չգիտեմ էլ ինչ է...

Նման միջոցառումները հիասթափեցնում են մարդկանց, հարվածում ընդդիմության հեղինակությանը

ա

Հորդորս, եթե կուզեք՝ խնդրանքս. երբ կազմակերպում եք որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք։ 

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը.

«Ընդդիմությանը...

Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել...

Այն պահից, երբ նրա հրահանգով շրջափակեցին դատարանները, երբ ձեր իսկ բնորոշմամբ բազմաբովանդակ այս կերպարը շարունակաբար սկսեց ոտքերը մաքրել ՀՀ սահմանադրության, ԱԺ-ի և պետական մյուս կառույցների վրա՝ այդ պահից ժողովրդի կողմից իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած քայլ վիժվածքին ու ուսապարկերին իրենց կաբինետներից դուրս շպրտելու համար՝ սահմանադրական է, ինչի իրվունքը տրված է անհատին և հավաքականությանը նաև միջազգային նորմերով։

Հորդորս, եթե կուզեք՝ խնդրանքս. երբ կազմակերպում եք որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք...

Այլապես՝ նման միջոցառումները հիասթափեցնում են մարդկանց, հարվածում ընդդիմության հեղինակությանը, ավելի «դուխավորում» ձեր իսկ կողմից վերը բնութագրածին...»։