Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի և քննչական բաժնի ծառայողները արդեն գիտեն սպանությունը կատարողի ինքնությունը, ում որոնում են:
Տավուշի մարզում 27-ամյա երիտասարդ է սպանվել
Սպանություն կատարողը որոնվում է
0Comments