«Իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի պաշտպանական դիրքերի ամրապնդման և դրանք հարձակողականի վերածելու մասին տեղեկություններ են տարածվում

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի պաշտպանական դիրքերի ամրապնդման և դրանք հարձակողականի վերածելու մասին տեղեկություններ են տարածվում։ Վերլուծաբանների խոսքով՝ հակառակորդի դիրքերի ամրապնդման աշխատանքները սկսվել են Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հրադադարի վերելակային համաձայնությունից հետո։

 168.am-ի տեղեկություններով՝ այդ աշխատանքները ներկայումս էլ շարունակվում են։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց նման լուրերը։

«Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա։

Ա.Հովհաննիսյանի հավաստմամբ՝ իրավիճակը հանգիստ է, ոչ մի արտառոց բան չկա։