Ո՞վ կլինի ՀԽ նախագահը

Ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանը կընտրվի

«Լևոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրա­մի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հան­րային խորհրդի անդամ:

Նրա թեկնածությունն առաջադրել է Վագգեն Մա­նուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել: Երեկ վերջապես ձևավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 ան­դամ: Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին»,- գրում է «Հրապարակ» թերթը։