ԿԲ-ն ստուգումներ կիրականացնի տարադրամի փոխանակման կետերում

Փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով

ԿԲ նախագահի որոշմամբ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2019 թ. հունվարի 14-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի  գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Այստեղ ներկայացվում է արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց ցանկը: