ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 392.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.47 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.04 դրամ (նվազել է 2.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.12 դրամ (նվազել է 3.60 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.21 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-396 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով, վաճառվում է 422-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.91-4.16 դրամով, վաճառվում է 4.23-4.42 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394 դրամով:
Եվրոն գնվում է 416-418 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.20 դրամով:
0Comments