«Իմ քայլը» դաշինքում պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպ­վում

Սենյակների հարցում որոշել են ժերեբյովկա անել

««Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպ­վում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչա­կան հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն: 

Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է: «Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի: Սենյակ­ներ կան, որ պետք է 2-2 նստեն, շատերը չեն համաձայնում, դրա համար էլ նման որոշում է կայացվել»,- ասաց մեր աղբյուրը: Երբ է լի­նելու «ժերեբյովկան»:

«Չգիտենք, գիտենք, որ Լենան նստելու է Արփինեի սենյակում, Ալենը՝ Շարմազանովի, հանձնաժողովների նախա­գահներն անգամ ժերեբյովկայով են քաշելու սենյակները»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: