ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում քրեական գործեր քննող դատավորների հետ` փաստացի իրեն դիրքավորելով որպես ԲԴԽ նախագահ և հավաստիացնում, որ Ռուբեն Վարդազարյանը հեռանալու է: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նպատակը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կալանքներ կիրառելու ու խիստ պատիժներ նշանակելու հարցն է:
Դատավորները զգուշորեն են արձագանքում, թեև որոշները առերևույթ դրական հակվածություն են ցույց տալիս:
Առաջիկա զարգացումները այս առումով ցույց կտան` ովքեր են Ջհանգիրյանին հավատացողները:
Առանձին կանդրադառնանք այդ դատավորներին:
0Comments