Խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ Հրանտ Բագրատյանն Ազատության հրապարակում ասաց. «Իշխանությունը խոստովանում է, որ նման բան ստորագրել է, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է»։
Բագրատյանն ասաց, որ կանխատեսում էր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի սադրանքները։ Այսօր էլ տեղեկությունը հաստատվեց, որ ադրբեջանցիները շարունակ կրակում են Ագարակ գյուղի ուղղությամբ՝ մեկ կմ հեռավորությունից։
Բագրատյանը վստահեցնում է, որ հարյուր հազարավոր կիլոմետրեր են նվիրվել թշնամուն ՀՀ տարածքից։
«Բնակարանի բալկոն անգամ չես ուզում դուրս գաս, որ լվացք կախես»,-ասաց Բագրատյանը։
0Comments