Լուկաշենկոն Մոսկվայից պարզաբանումներ է պահանջում

Ինչո՞ւ են դադարեցվել բանակցությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար բացատրություն ստանալ Մոսկվայի հետ նավթային հարկային մանևրի իրականացման պայմանագրի բանակցությունների դադարեցման վերաբերյալ:

«Ես կցանկանայի ստանալ այս հարցի պատասխանը. ինչո՞ւ են դադարեցվել բանակցությունները, երբ սկզբունքորեն ամեն ինչ պատրաստ էր որոշում ընդունելու համար»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Իգոր Լյաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը հույս ունի 2019 թվականին Ռուսաստանից փոխհատուցում ստանալ 310 մլն դոլարի չափով հարկային մանևրի իրականացումից: Սակայն ռուսական կողմը չէր հաստատել «մեխանիզմի փաստը՝ կատարել պարտականությունները կամ փոխհատուցել»:

Լյաշենկոն նաև հայտարարել էր, որ ռուսական կողմը նոյեմբերի վերջին հրաժարվել է քննարկել այդ հարցը՝ չներկայացնելով այլընտրանքային տարբերակներ: