Այս պահին Փաշինյանը ՔՊ նիստ է անում իր կառավարական առանձնատանը. Մանրամասներ

Նիստը մեկնարկել է մոտ 2 ժամ առաջ և դեռ ընթանում է

նիկոլ

Համացանցում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունն ուժեղացված ռեժիմի է բերվել, կառավարական առանձնատների մոտ զինված ուժեր են կուտակվում։

Մենք տեղեկացանք, որ մոտ 2 ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը հրատապ նիստ է հրավիրել՝ Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ եւ այս պահին դեռ նիստն ընթանում է։

Ինչ վերաբերում է պահպանությանը, ապա կառավարական ամառանոցների մոտ հիմնականում ոստիկանական ուժեր են, սակայն կառավարության շենք են տարվել ԱԱԾ հատուկջոկատայինները՝ Ալֆան։

Նրանց մի մասը շենքի ներսում է գտնվում, մի մասը՝ դրսում։ Ակնհայտ է, որ ինչ որ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկվում Փաշինյանի կողմից։

Հրապարակ