«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած ձերբակալություններին։
«Շուրջ 20 հանրային գործիչ 72 ժամով ձերբակալվել է՝ գերագույն գլխավոր դավաճանի հեռացման պահանջով «հանրահավաք կազմակերպելու և անցկացնելու» համար։
Շուրջ 200-ը բերման է ենթարկվել ու ժամեր անց ազատ է արձակվել։
Արժանապատվության ճգնաժամը շարունակվում է»,- գրել է Մելիքյանը։
0Comments