Սիրելի ոստիկաններ, մի քանի օրից մեր երկրում կվերականգնվի կարգուկանոնը, հարգանքը օրենքի և ձեր մասնագիտության նկատմամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Տեղեկացնեմ, որ ոստիկաններին ուղղված կոչին այս պահին արդեն արձագանքել են 57 ոստիկան ովքեր կհայտարարեն ժողովրդին միանալու և դավաճանի ապօրինի հրահանգները չկատարելու մասին:
Ինչպես խոստացել էի ժողովրդին միացած ոստիկանները կարժանան արտահերթ կոչումների, այդ առումով կարիք է առաջացել մանրամասնելու հետևյալը`
Արտահերթ կոչում շնորհելու իմ խոստումը տարածվում է մինչև «փոխգնդապետ» կոչումով ժողովրդին միացած ոստիկանների նկատմամբ: Ժողովրդին միացած, այս պահին գնդապետի կոչում ունեցող ոստիկանները արտահերթ կոչում չեն կարող ստանալ, քանի որ գնդապետի հաջորդ կոչումը գեներալ-մայորն է, իսկ այդ կոչումը շնորհվում է նախագահի հատուկ հրամանագրով:
Սիրելի ոստիկաններ, մի քանի օրից մեր երկրում կվերականգնվի կարգուկանոնը, հարգանքը օրենքի և ձեր մասնագիտության նկատմամբ: Կոչ եմ անում հրաժարվել դավաճանի ապօրինի հրահանգները կատարելուց և միանալ ժողովրդին քանի այդ հնարավորությունը դեռ կա»:
0Comments