Թշնամին հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին. Սուրեն Սարումյան

Ադրբեջանը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված եւ չգրված օրենքները` թիրախավորելով խոր թիկունքում գտնվող բնակավայրերը

Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:

«Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված եւ չգրված օրենքները` թիրախավորելով խոր թիկունքում գտնվող բնակավայրերը:

Այսօր եւս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին»,-ասաց նա: