Հայաստանի իշխանություններից ինքնաթիռ են խնդրում

Այստեղ մարդիկ իրոք շատ բաներ են հավաքել՝ դեղորայք, շորեր, ուտելիք, և ցանկություն ունեն դա ուղարկել Հայաստան

Բելգիայում բնակվող մեր հայրենակից Ռուբեն Գալուստյանը կապ է հաստատել Hraparak.am-ի հետ՝ նշելով, որ Նիդերլանդներում և Բելգիայում տեղի հայ համայնքը և ոչ միայն հայերը մեծ քանակությամբ օգնություն են հավաքագրել Հայաստանի և Արցախի համար, սակայն դրանք չեն կարողանում ուղարկել Հայաստան․

«Եվրոպայում բնակվող հայերս մեծ քանակությամբ օգնություն ենք հավաքել, հնարավո՞ր է, որ Հայաստանի իշխանությունները ինքնաթիռ ուղարկեն Բրյուսելի կամ Ամստերդամի օդանավակայան, որպեսզի մարդիկ կարողանան  դրանք ուղարկել։

Այստեղ մարդիկ իրոք շատ բաներ են հավաքել՝ դեղորայք, շորեր, ուտելիք, և ցանկություն ունեն դա ուղարկել Հայաստան։ Այս շատ օգնել ցանկացողներ կան, բացի հայերից նաև եվրոպացիներ կան, բայց իրոք չգիտենք՝ ում դիմենք այդ հարցով»,- ասաց  Գալուստյանը։