Ֆուտբոլիստները ևս սահման են մեկնում

Առաքելությունը հայրենիք պաշտպանելն է․ բարի վերադարձ

Ֆուտբոլիստները ևս սահման են մեկնում։ «Սևան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մհեր Սահակյանը մեկնել է առաջնագիծ, այս մասին հայտնում են ակումբի ֆեյսբուքյան էջից։

«Մեր հարձակվողի այս անգամվա առաքելությունը հայրենիք պաշտպանելն է,բարի վերադարձ»,- նշվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ծանուցում է ստացել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից:
«Պավեսկեն էկավ»,- գրել էր Մանուչարյանը:

Նշենք, որ Մանուչարյանը, 2020/21 մրցաշրջանից առաջ ավարտել էր մարզական կարիերան և միանգամից աշխատանքի անցել Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի ֆուտբոլի թիմում՝ որպես մարզիչ:

Նշենք նաև, որ Մանուչարյանը առհասարակ համարվում էր հայկական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, սակայն վնասվածքները ֆուտբոլիստին թույլ չտվեցին դառնալ համաշխարահային մակարդակի խաղացող։ Մանուչարյանը անգամ մի պահ հանդես եկավ «Այաքսի» կազմում, որտեղ էլ նրան մեծ ապագա էին խոստանում։