Համաչափ պատասխան է լինելու․ ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումը

Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հակառակորդը հարված է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ, տուժել է փրկարար ծառայությունը։