Ադրբեջանական հաքերները փոփոխել են կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են․ ԱԱԾ

Մի շարք լրատվական կայքերը գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում

հաքեր

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար ստանում է համապատասխան աջակցություն՝ անվտանգության ապահովման նկատառումներով: