Հանգստություն պահպանիր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Խռովյալ վիճակը կարող է տարիներով վաստակած օրհնությունը խափանել մի վայրկյանի մեջ

Հիսուս

Հունվարի 28

ՔՈ ՀՈԳՈՒ ՎԻՃԱԿԸ անխռով ու հանգիստ պահիր: Չկա դրանից ավելի կարևոր ու անհրաժեշտ մի բան: Ամեն ինչ Ինձ թող: Քո առաջնահերթ խնդիրն է՝ հանգստություն պահպանել զգացումի մեջ Իմ ներկայության. թույլ մի տուր, որ անգամ մի րոպեով մի որևէ խռովահույզ զգացում մնա քո մեջ: Խռովյալ վիճակը կարող է տարիներով վաստակած օրհնությունը խափանել մի վայրկյանի մեջ:

Կարևոր չէ, թե ով կամ ինչը քեզ հուզմունք կամ խռովք կպատճառի՝ քո առաջին քայլը պետք է լինի՝ ոչինչ չանելով դադար առնել, մինչև որ բացարձակ հանգստությունը գա ու տիրի քեզ: Երբ քո և Իմ միջև մի որևէ արգելք է կանգնում, այդ նշանակում է, որ Իմ Զորությունը ուրիշ «Առուների» մեջ է հոսում: 

Փոխանցիր Ուժը. հոսիր, հոսիր. Ես չեմ կարող օրհնել այն կյանքը, որ «Առվակի» գործը չի կատարում: Իմ Հոգին չի հանդուրժում ոչ ճահճացում ու ոչ էլ՝ Կարծրացում: Հոգու ճշմարիտ զորությունը շարունակ պետք է հոսի, ուստի ամեն ինչ, ամեն օրհնություն փոխանցիր ուրիշներին: Բնակվիր Իմ մեջ:

Տես, թե քանի հոգու օրհնություն կբերես ամեն օր: Շարունակ Իմ ներկայության մեջ ապրիր: