Դեկտեմբերի 19
Իմ որդիներ, օրվա յուրաքանչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք Իմ ծրագրի ու Իմ տնօրինության: Հիշեք, որ ձեր Վարդապետը Տերն է օրվա փոքր պատահարների: Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին: Կանգ առեք կամ քայլեք՝ համաձայն այդ հպումի, առաջնորդվեք Սիրո այդ զգացումով:
Օրվա րոպեների Տերը Արարիչն է՝ Ձնծաղկի ու հզոր Կաղնու: Եվ ավելի մեծ քնքշանք ունի ձնծաղիկի, քան հսկա կաղնու նկատմամբ:
Իսկ երբ ձեր գործերը չեն ընթանա ձեր ուզածի պես, այն ժամանակ մեղմ ու սիրալիր ժպիտով ժպտացեք Ինձ ու ասեք, ինչպես որ կասեիք ձեր շատ սիրելի մարդուն. «Թող քո ուզածի պես լինի»: Վստահ եղեք, որ Իմ Սրտի պատասխանը կլինի՝ այնպես անել, որ Իմ կամեցածը հնարավորին չափ տանելի լինի ձեզ:
0Comments