Նոյեմբերի 29
Դուք մի խաղաղ տեղի՝ Սրբարանի կարիքն ունեք՝ խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ՝ ձեր իսկ անձերից: Ուրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ՝ մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր՝ սխալված լինելու գիտակցությունից, ձեր տկարություններից, ձեր մեղքերից ու թուլություններից ո՞ւր կարող եք գնալ:
Հավիտենական Աստծո, ձեր Միակ Ապավենի մոտ միայն կարող եք օթևանել: Մոտեցեք, որ նրա Անհուն Մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը: Մինչև որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած Ուրախության, որ կարողանաք Աստվածայինը շրչել և շնչելով հաղթող զորություն ստանալ:
0Comments