Հուլիսի 31
Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը: Մարդն իր մեծությունն ապացուցում է իր այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել՝ շնորհակալ լինելու:
Երբ կյանքը ծանրանա, և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ:
Զոհաբերությունը՝ շնորհակալության ընծան, իրոք, անուշահոտ խունկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում՝ անգամ բազմազբաղ օրվա միջոցին:
Ամեն կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել, այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի. ուրախության ու երախտիքի բեկրանքը ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սրտերը:
ԱՄԷՆ!!!
0Comments