Նոյեմբերի 15
Մարդկանց մոտ շատ թյուր մի ըմբռնում կա՝ «Ինձ մոտ եկեք» Իմ այս հրավերի վերաբերյալ: Այս խոսքը շատ հաճախ ընդունվել է իբրև պարտադրանք, որ պարտավոր են կատարել՝ Արարչի հանդեպ ունեցած երախտագիտությունից մղված, կամ մի պարտք, որ պետք է հատուցել Փրկչին: «Ինձ մոտ եկեք» խոսքն իր մեջ պարունակում է մեծարժեք իմաստ, որ վեր է, քան ասվածները: «Ինձ եկեք»՝ ձեր կյանքի կնճռոտ խնդիրները լուծելու համար, ամեն տեսակ վախերից ազատագրվելու համար, ձեր պակասությունները լրացնելու համար՝ լինեն դրանք մարմնավոր, մտավոր, թե հոգևոր:
Հիվանդներ՝ Ինձ եկեք առողջանալու համար, անտուններ՝ տուն ուզեք Ինձնից, միայնակներ՝ բարեկամներ պահանջեք Ինձնից, տկարներ՝ ուժ ուզեք Ինձնից: Ինձ մոտ եկեք՝ ամեն ինչի համար:
0Comments