Հոկտեմբերի 31
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները"
Այո, Իմ Խոսքը, այսինքն՝ Սուրբ Գիրքը: Կարդացեք Այն, սիրեք Այն, ամրացրեք Իմ Խոսքերը ձեր սրտի մեջ, գործածեք Այն, ինչպես որ լապտերն եք գործածում՝ ձեր ճանապարհը լուսավորելու համար:
Սակայն հիշեք, Իմ որդիներ, որ Իմ Խոսքը ավելին է, քան Ասվածը: Ձայնը, որ խոսում է ձեր սրտին. այն ներքին գիտակցությունը, որ խոսում է Իմ մասին:
Այդ ձայնն է, որ մեղմորեն ու առանձնհատուկ շեշտով խոսում է ձեզ հետ՝ երեկոյի այս նվիրական ժամին: Նա, որ ամենաբարձր Իմացումից էլ ավելին է. ձեր Տերը, ձեր Բարեկամը:
«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց ձեր մեջ»: Ճշմարիտ ճրագ ձեր ոտքերին և լույս ձեր ճամփին:
0Comments