Նոր հետազոտությունը կոֆեինի օգտագործումը կապում է առողջ աղիքային միկրոբիոմի՝ տրիլիոնավոր միկրոօրգանիզմների հետ, որոնք ապրում են մեր մարսողական համակարգում եւ ազդում մեր ընդհանուր առողջության վրա, գրում է MedicalXpress-ը։
Վերջին տարիներին բազմաթիվ հետազոտություններ ի ցույց են դրել սուրճի օգտագործման եւ առողջության համար ռիսկերի նվազման միջեւ կապը՝ 2-րդ տեսակի դիաբետից մինչեւ քաղցկեղի որոշ տեսակներ ու Պարկինսոնի հիվանդություն։
Միաժամանակ, տվյալները վկայում են այն մասին, որ աղիքային միկրոբիոմի կազմը կարող է ազդել առողջության վրա՝ նպաստելով կամ նվազեցնելով հիվանդությունների ռիսկը։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմող մարդկանց միկրոբիոմները շատ ավելի առողջ են եղել, քան նրանցը, ովքեր սուրճ գրեթե չեն օգտագործել։
«Մենք դեռ պետք է ավելի շատ բան իմանանք այն մասին, թե ինչպես են մանրէներն ու տերը (մեր օրգանիզմը) փոխգործակցում, որպեսզի ազդեն մեր առողջության վրա»,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Լի Ցզյաոն։
Հետազոտության ընթացքում գիտնականներն առաջին անգամ վերցրել են աղիքային միկրոբիոմի նմուշներ անմիջապես հաստ աղիքի առանձին հատվածներից։
34 մասնակից, որոնք օրական երկու կամ ավելի գավաթ սուրճ են խմել նախորդ տարվա ընթացքում, աղեհամակարգի միկրոբիոմի ավելի լավ ցուցանիշներ են ցուցադրել, քան նրանք, ովքեր ավելի քիչ են օգտագործել կամ առհասարակ սուրճ չեն խմել։ Նրանց մոտ, ովքեր սուրճ են խմել, մանրէների տեսակներն ավելի բազմաթիվ ու ավելի հավասարաչափ են բաշխվել հաստ աղիքում, ավելի հարուստ են եղել հակաբորբոքային հատկություններով եւ զգալիորեն ավելի հազվադեպ են ներառել Erysipelatoclostridium՝ մանրէի տեսակ, որը կապված է նյութափոխանակության խախտման եւ ճարպակալման հետ։
Առայժմ պարզ չէ, թե ինչու է սուրճը նման դրական ազդեցություն գործում աղեհամակարգի միկրոբիոմի վրա։ Բայց հետազոտության հեղինակը ենթադրել է, որ կոֆեինը կամ սուրճի մյուս սննդարար նյութերը կարող են ազդել մանրէների մետաբոլիզմի վրա որպես բակտերիալ մետաբոլիզմներ. այդ մետաբոլիզմի վերջնարդյունքներն ազդում են մեր օրգանիզմի վրա։
0Comments