Մեծ Բրիտանիայի ամենաբազմանդամ ընտանիքի մայրը՝ Սյու Ռեդֆորդը, 22-րդ անգամ է հղիացել։ Այս մասին նա հայտնել է իր YouTube-ալիքում:
Կինն իր հետևորդներին ցույց է տվել ուլտրաձայնային հետազոտության արդյունքները: 44-ամյա բրիտանուհու խոսքով՝ այժմ նա գտնվում է հղիության 15-րդ շաբաթում:
Սյուն անհամբեր սպասում է երեխայի սեռն իմանալու պահին: Տեսանյութում կինը խոստովանում է, որ տղա երեխա կցանկանար ունենալ, քանի որ այդ դեպքում նա կունենար 11 աղջիկ և 11 տղա:
Անցյալ տարի 21 երեխաների մայրը պնդել էր, որ այլևս չի պատրասվում երեխաներ ունենալ:
0Comments