Քաղաքացին դանակով սպառնացե՞լ է Analitik.am-ի լրագրողներին

Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ է, որի գնման կտրոնն իրենք տեսել են

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացու մոտ դանակ է եղել: Analitik..am-ը հայտնում է, որ քաղաքացին մոտեցել է իրենց լրագրողին և օպերատորին, որոնք զրուցում էին բողոքող քաղաքացիներից մեկի հետ և կոստյումի տակից մի քանի անգամ ցույց տվել դանակը:

Analitik.am-ի լրագրողը մոտեցել է ոստիկաններին և տեղյակ պահել, որ քաղաքացու մոտ դանակ կա: Ոստիկանները դանակը հայտնաբերելուց հետո որևէ գործողություն չեն արել, ցուցաբերել են անգործություն՝ ասելով, որ քաղաքացու մոտ ընդամենը «խոհանոցային» դանակ է, որի գնման կտրոնն իրենք տեսել են: