Մասնագետներն անդադար շեշտում են, որ երիտասարդության ու գեղեցկության պահպանման համար մաշկն անհրաժեշտ է միշտ խոնավեցնել, ինչը կարելի է անել ինչպես հատուկ միջոցների, այնպես էլ ճիշտ սննդակարգի միջոցով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ըմպելիքները մաշկի գեղեցկության պահպանման համար:
Մաշկի թարմությունն ու երիտասարդությունն ապահովող ըմպելիքների շարքում առաջին հերթին մաշկաբանները նշում են ջուրը, որը համարվում է խոնավության լավագույն աղբյուրը: Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև կաթը, որը հարուստ է ճարպերով, սպիտակուցներով ու ածխաջրերով: Այս մթերքը պարունակում է նաև մեծ քանակությամբ սննդարար նյութեր, որոնք շատ կարևոր են մաշկի համար: Ավելին՝ կաթը կարելի է ավելացնել սուրճին կամ թեյին (առանց շաքարավազի)՝ ստանալով շատ համեղ ու օգտակար ըմպելիք մաշկի թարմության պահպանման համար:
Մասնագետների խոսքով՝ մաշկի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում նաև սպորտային իզոտոնիկները, որոնք հատկապես օգտակար են միկրոտարրերի ու հանքանյութերի դեֆիցիտի դեպքում: Սննդարար նյութերով, վիտամիններով ու հակաօսիդանտներով հարուստ ըմպելիք է նաև կոկոսյան ընկույզի մեջ պարունակվող հյութը, որը ոչ միայն համեղ է, այլև օգնում է խոնավեցնել ու թարմացնել մաշկը:
Բացի այդ, մաշկի համար շատ օգտակար կարող են լինել նաև մսային ու բանջարեղենային արգանակները, ինչպես նաև ապուրները, որոնք հատկապես արդյունավետ են տարվա ցուրտ եղանակներին օգտագործելու դեպքում: Էլ ավելի օգտակար են բանջարեղենային սմուզիները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչի շնորհիվ երկար ժամանակ մնում են ստամոքսում և արդյունավետ կերպով խոնավեցնում են օրգանիզմը:
Նյութի աղբյուրը՝ med2.ru
0Comments