Երկու արդյունավետ բնական միջոց պարանոցի ցավը մեղմելու համար

Մեղրը մի փոքր տաքացնել տաք գոլորշու վրա, այնուհետև նուրբ շարժումներով մերսելով քսել այն պարանոցին

Միջանցիկ քամիներն ու եղանակային կտրուկ փոփոխությունները տարվա այս եղանակին հաճախ են դառնում պարանոցի ցավերի առաջացման պատճառ, սակայն բարեբախտաբար կան փորձված ու արդյունավետ ժողովրդական դեղամիջոցներ, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում մեղմել ցավը:

Aif.ru-ն ներկայացրել է երկու կոմպրեսի բաղադրատոմս պարանոցի սուր ցավերից ազատվելու համար:

  • Թարմ ծովաբողկի արմատը քերիչով մանրացնել, ավելացնել 2-3 ճաշի գդալ բուսայուղ, այնուհետև ստացված խառնուրդը քսել բարակ կտորին ու դնել կոմպրեսը պարանոցին: Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով, փաթաթել տաք կտորով ու թողնել 20 րոպե:
  • Մեղրը մի փոքր տաքացնել տաք գոլորշու վրա, այնուհետև նուրբ շարժումներով մերսելով քսել այն պարանոցին: Ծածկել պարանոցը պոլիէթիլենային թաղանթով ու տաք կտորով և թողնել կոմպրեսը մեկ ժամ:

Այս կոմպրեսներն անչափ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: