Իլինոյսի համալսարանից գիտնականները արցունքային հեղուկի մեջ հայտնաբերել են հատուկ տիպի հակամարմիններ՝ հակացիտրուլացված սպիտակուցներ։ Այս հակամարմինների հիման վրա ստեղծվել է միջոց, որը զգալիորեն բարելավել է «չոր աչքի» համախտանիշով պացիենտների վիճակը։
«Չոր աչքի» համախտանիշը շեղում է, որ առաջանում է արցունքային հեղուկի մեջ անոմալիաներով, որոնք հանգեցնում են եղջերաթաղանթի մակերեւույթի չորության։ Այն արտահայտվում է լույսի հանդեպ բարձր զգայունությամբ, անհարմարավետությամբ եւ աչքերում ցավագին զգացողություններով։
News-Medical.net-ը գրում է, որ համախտանիշի ժամանակ սպիտակ արյունային մարմինների նման նեյրոֆիլներից թելեր են քաշվում եւ աչքերի մակերեւույթի վրա կազմավորում են ցանցեր՝ առաջացնելով բորբոքում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հակացիտրուլացված սպիտակուցները բորբոքման եւս մեկ աղբյուր են։
Աչքի կաթիլների տեսքով նոր միջոցը բուժում է աչքի չորությունը՝ կտրելով այդ արատավոր շրջանը, որը իմունային համակարգի ծնունդ է։
Դեղամիջոցը ստուգել են 27 կամավորների վրա, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջինը կաթեցրել է նոր միջոցը (1 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ, օրական 2 անգամ, 8 շաբաթվա ընթացքում)։ Ստուգողական խումբը ստացել է պլացեբո-կաթիլները։ Հակամարմինների հիման վրա աչքի կաթիլների օգտագործումը արդեն 8 շաբաթից եղջերաթաղանթի վնասման աստիճանի զգալի նվազում է տվել։ Հիմնական խմբի կամավորների մոտ կրճատվել է հիվանդության բորբոքային բիոմարկերների թիվը։
0Comments