Արքայանարինջը ոչ միայն համեղ ու վիտամիններով հագեցած միրգ է, այլեւ հրաշալի բաղադրիչ դեմքի դիմակի համար, որը երիտասարդացնող էֆեկտ ունի։ Բացի դրանից, արմավը հրաշալի սպիտակացնում է պիգմենտները հանգստացնում ու վերացնում բորբոքումը։
Մենք Ձեզ համար պատրաստել ենք մաշկի ցանկացած տիպի համար դիմակի 3 տեսակ։ Բաղադրատոմսը շատ հասարակ է ու անհավանական արդյունավետ։ Մանրացրեք միրգը, հետո խառնեք հարած ձվի հետ։ Ճարպոտ մաշկի համար օգտագործում ենք միայն սպիտակուցը, իսկ չորի համար հավելում են նաեւ դեղնուցը։
Իսկ նորմալ մաշկ ունեցողները կարող են օգտագործել ամբողջ ձուն։ Դիմակը քսում ենք բարակ շերտով, նախընտրելի է քնելուց առաջ, պահում մոտ 20 րոպե ու հետո լվանում տաք ջրով։
Նման երիտասարդացնող դիմակը ցանկալի է կրկնել շաբաթական երկու անգամ։
0Comments