Ֆլավոնոիդներով (բուսական պիգմենտներով) հարուստ մթերքների գործածումը կօգնի օրգանիզմը պաշտպանել քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների զարգացումից:
Էդիթ Քոուենի համալսարանի (Ավստրալիա) հետազոտողները 23 տարի շարունակ ուսումնասիրել են ավելի քան 53 հազար մարդու սննդակարգը: Պարզվել է, որ նրանք, ովքեր գործածել են օրական 500 միլիգրամից ոչ պակաս ֆլավոնոիդներ, հազվադեպ են մահացել քաղցկեղի կամ սրտի հիվանդությունների հետեւանքով, ընդ որում՝ սա վերաբերել է նաեւ ծխողներին եւ ոգելիցի սիրահարներին:
500 մգ ֆլավոնոիդներ կապահովի մեկ գավաթ թեյը, մեկ նարինջը, 100 գրամ բրոկոլին եւ 100 գրամ հապալասը:
Առայժմ հստակ չէ օրգանիզմի վրա ֆլավոնոիդների բարերար ազդեցության մեխանիզմը, սակայն գիտնականները չեն բացառում, որ դրանք նվազեցնում են բորբոքային պրոցեսների մակարդակը:
Ավելի վաղ ապացուցվել էր դրանց դրական ազդեցությունը մարդու արյունատար անոթների վրա, գրում է NEWS.am Medicine
0Comments