Մեծ դավադրությունը և Վիտալի Բալասանյանի զգոնությունը
Գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել որոշ շրջանակներում, մանավանդ այն խոսքերը որ իրենք պատրաստ են ոչնչացնել այն ուժերին ովքեր զենք կկիրառեն քաղաքական խնդիրների մեջ։
Իսկ ո՞րն է Բալասանյանի հարցազրույցի կոնտեքստը, փորձեմ ներկայացնել.
Թուրքիան ինչո՞ւ իր հարավային սահմանն անցնում է, ներխուժում սուվերեն պետություն՝ Սիրիա, իսկ արևելյան հարևանի՝ Հայաստանի սահմանը, որը որպես թշնամու սահման փակել է, չի անցնում։ Չէ՞ որ արևելյան հարևան երկիր ներխուժելու պատճառներ նույնպես ունի, այդ երկիրը պատերազմում հաղթել է և մինչև հիմա հակամարտության մեջ է նրա կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ։
Միակ պատճառով չի ներխուժում. քանի որ սահմանը պահում են ռուսական սահմանապահները, այդ սահմանը հատելը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին։
Իսկ ահա, Սասնա ծռեր կուսակցությունը, և Հայաստանում մի շարք քաղաքական ուժեր և ակտիվիստներ, պահանջում են հանել ռուսական սահմանապահներին և ընդհանարապես ռուսական ռազմբազաները։ Պատկերացնենք, թե նրանց պահանջը կատարվում է, ի՞նչ է հաջորդում. Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանը օկուպանտ է, օկուպացրել է ադրբեջանական տարածքները, նաև թե Հայաստանում քրդական բանվորական կուսակցության խմբեր կան, և ներխուժում է։ Ինչպե՞ս. կամ բնակչությանը ահաբեկելու համար ռազմական ինքնաթիռներ ճախրեցնում Երևանի երկնքով, կամ առավել կոպիտ՝ ցամաքային զորք է մտցնում Գյումրի, ապա նաև մայրաքաղաք։ Բնականաբար հայկական բանակը չկարողանալով դիմադրել աշխարհի լավագույն բանակներից մեկին, այնպես է բարոյազրկվում, որ մյուս կողմից հարձակվող ադրբեջանական բանակի առաջն էլ չի կարողանում առնել։ Եվ կովկասյան ազգակիցների հետ միավորվելու թուրքական ծրագիրը, որ ձախողվեց 1914, 1918, 1920 թվերին, իրականություն կդառնա 21֊րդ դարում՝ Հայաստանի վրա թուրք և ադրբեջանցի զինվորները կողջագուրվեն ։
Եթե ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, ապա նրանց արժանապատվությունը կարող է տեղն ընկնել եթե մի փոքր հասկանան միջազգային իրադրությունը, որ Ռուսաստանն էլ Հայաստանից է կախված, քանի որ Հայաստանը մնացել է նրա քիչ դաշնակիցներից մեկը, եթե ոչ միակը և Ռուսաստանին էլ անհրաժեշտ են Հայաստանում ռազմաբազաները ՆԱՏՕ֊ի առաջխաղացումը կանխելու և մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահելու համար։
ԱՄն֊ն որպես գլոբալ կապիտալիզմի լիդեր իր գերիշխանությունն է փորձում տարածել այն երկրներում որոնք անկախ քաղաքականություն են վարում, նաև աշխարհի ամենամեծ և ռեսուրսներով հարուստ երկրի՝ Ռուսաստանի վրա, և արժանանալով դիմադրության 2000֊ականներից սկսում է սառը պատերազմի երկրորդ շրջանը։
Ռուսաստանին ճնշելու, նրա շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ֊ի առաջնային խնդիրն է նրա սահմանակից հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, ապա դրանք մտցնել ՆԱՏՕ֊ի մեջ, ինչպես արևելյան եվրոպայի երկրները դարձրեց։
Այս երկրորդ սառը պատերազմում ռուսական ռազմաբազաները հեռացնել հաջողվեց Ուկրաինայում, որի արդյունքում նա կորցրեց Ղրիմը և մխրճվեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ, և Վրաստանում, որն էլ, պատերազմի մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Ախալգորիի շրջանը և Կոդորյան կիրճը։
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ֊ի ծրագրերը միայն Ռուաստանից կտրելով չի բավարարվում, նաև Իրանը օղակի մեջ առնելու համար նպատակ ունի նրա սահմանը իր տիրապետության տակ առնել։
Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում, և ահա, ԱՄՆ֊ն իր դաշնակից Եվրոպական երկրների հետ հետ միլիոնավոր դոլարներ է ծախսում, որ Հայաստանում հակառուսական դավադրություն իրականացնի։
Ուրեմն, եթե Թուրքիան և Ադրբեջանը որպես Հայաստանի թշնամի երկրներ չեն կարող համոզել հայերին, որ հանեն այդ իրենց համար խոչընդոտ հանդիսացող բազաները, ապա ԱՄՆ֊ն որպես բարեկամ երկիր հանգիստ համոզում է զանազան քաղաքական և հասարակական կազմակերպություների ֆնիասավորելով և հավաքագրելով։
Հանրությանը հայտնի է միայն Սորոսի ֆոնդը, սակայն այն հակառուսական դավադրությունը ֆինասավորղ բազմաթիվ խողովակներից միայն մեկն է, և թիրախում է հայտնվել ոչ որպես հակառուսական պատճառով, իսկ մյուս ֆոնդերից գրանտներ ստացողները թաքուն ուրախանում են որ թիրախում միայն Սորոսն է հայտնվել։
Հավաքագրված կազմակերպությունները երկու ուղղությամբ էին տանում իրենց գործունեությունը՝ մի կողմից հակառուսական պրոպագանդա անելով, խաղալով պրիմիտիվ ազգայնական զգացումների վրա, թե Հայաստանը իբր անկախ չի, Ռուսաստանի գաղութն է, տերպետրոսյանական երիտասարդական ջոկատները փողոցներում վանկարկում էին «ա֊զատ ան֊կախ Հա֊յա֊ս֊տան», պարզ է թե ումից անկախ, Ռուսատանից, մյուս կողմից ավելի լայն զանգվածներ ընդգրկելու համար նախկին իշխանության օրոք հակառուսական մեծ դավադրությունը քողարկում էին կոռումպացված քրեաօլիգարխիկ իշխանության դեմ պայքարի քողի տակ։ Իրականում, այդ իշխանության դեմ էին որ նրանց հեռանցելով երկիրը պոկեն Ռուսաստանից։
Ժամանակի ընթացքում հակառուսական դավադրության վերաբերյալ կասկածները դարձան համոզմունք, որ իրոք սա դրսի կենտրոնից ղեկավարվող նախագիծ է, որի օղակներ էին և 2008֊ի մարտի մեկը, Հայաստանի բոլոր հակառուսական ուժերը 2008֊ին ԼՏՊ֊ի հետ էին՝ Ժիրայի Սեֆիլյանից սկսած Ստյոպա Սաֆարյանով ավարտած, և 2016֊ի ՊՊԾ գնդի գրավումը, և 2018-ի հայկական հեղափոխությունը, որի շարժիչ ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ հակառուսական ուժերն էին, հեղափոխության միակ առաջնորդ Փաշինյանն էլ տիպիկ ռուսաֆոբ, որի արտահայտությունն էր այն հայտարարությունները, թե իբր 2016֊ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ֊ի դիմաց» պայմանավորվածությունը(այս խոսքերը ռուսաֆոբիայի ախտորոշում են, որի հայկական տարբերակով տառապողները վստահ են, թե Ռուաստանում հատուկ զբաղված են հայերին թուրքերի և ադրբեջանցիների դեմ օգտագործելու ծրագրեր մշակելով։ Նրանք չեն ընկալում որ Ադրբեջանը իր գոյության նպատակն է դարձել Արցախը գրավելը, և Ռուսաստան լինի թե ոչ, պարբերաբար պատերազմով փորձելու է իր նպատակին հասնել։ Այս պացիենտը, թեև իշխանության գալուց հետո խաղում է բուժված, բայց նրա քայլերը մատնում են, որ հիվանդությունը թաքցնել հնարավոր չի։ Ի դեպ, հինվանդությունը փաստարկները չեն բուժում, փոխարենը կանաչ թղթի քանակը ռուսաֆոբիայի սրացումներ է առաջացնում)։
Հակառուսական դավադրության մի կարևոր փուլ հաջողությամբ ավարտվեց՝ ծրագրին խոչընդոտող իշխանությունները հեռացվեցին, տեղը բերեցին իրենց մարդկանց։ Մնում է ամրացնել այս հաջողությունը, և ահա, Սասնա ծռերը հայտարարում են թե թե թույլ չեն տա որ այս իշխանությանը տապալեն։ Ի՞նչ է նշանակում թույլ չենք տա, մանավանդ որ նրանք բացի զենքով շենք գրավելուց, ոչ մի բանով աչքի չեն ընկել։ Այսինքն զենք կհանեն։ Բալասանյանն էլ ասում է՝ հայրենիքը վտանգի տակ է, եթե իրականանա հակառուսական դավադրությունը, ապա Հայաստանը կբզկտվի, իսկ տակը ինչ որ բան որ մնա, նրա սուվերենությունը կախված կլինի միայն Ալիևի և Էրդողանի քմահաճույքից, եթե միջազգային հանրության աղմուկին բանի տեղ դնեն, թույլ կտան, որ Երևանն ու իր շրջակայքը որպես անկախ պետություն մնան, եթե ոչ, ապա կջնջեն Հայաստանը, իսկ մինչև 2050 թիվը միջազգային աղմուկը կմեղմանա։
Կասկածներ կա՞ն, թե ամերիկյան ծրագրերը ինչպես կարող են երկրներ բնաջնջել, խնդրեմ, եթե կասկածներ կան հարցրեք՝ Իրաքի, Սիրիայի, Լիբիայի զոհերի հարազատներին ու փախստականներին, ծոնթացեք թե ինչի են վերածվել Ուկրաինայի պատերազմական շրջանները։ Այդ երկրները դեռ պատրազմի մեջ չէին, բայց ամերիկյան քաղաքականությունը վրաներով անցնելով, աղետի ենթարկվեցին, բա ի՞նչ կլինի պատերազմական Հայաստանի հետ, որի անվտանգությունը կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից։
Բալասանյանն ասում է՝ այլևս չի կարելի երկրորդ անգամ թույլ տալ որ Սասնա ծռերը ահաբեկչությամբ առաջ տանեն մեծ դավադրությունը, եթե մի անգամ էլ զենք բարձրացնեն, նրանց ոչնչացնելու են։
30 տարում Հայաստանը կարողացել է ստեղծել մի անվտանգության համակարգ, որի ներքո մարդիկ այնքան հանգիստ են զգում, որ հարցեր չեն տալիս, որ եթե այդ անվտանգության համակարգը ավերվի, ինչպե՞ս է պաշտպանվելու երկիրը։ Բայց պետք է հարցնել, քանի որ կարող է ավերվել։ Սիրիան կամ Լիբիան կամ Ուկրաինան շատ ավելի կայուն երկրներ էին, բայց երկու տարում դարձան դժոխք։
Բոլոր նրանք ովքեր Բալասանյանին հեգնում ու հայհոյում են, խնդրեմ, թող ասեն՝ թե հակառուսական դավադրության հաջողության դեպքում, ավելի կոնրեկտ եթե Սասնա ծռերի ծրագիրը իրականանա և ռուսական բազաները հանվեն Հայաստանից, կամ թեկուզ իշխանությունները այնպես թշնամանան Ռուաստանի հետ, որ զենքի մատակարարումը խափանվի, կամ գազը թանկանա, կամ հազար ու մի պրոբլեմ առաջնա, ինչպե՞ս են պատկերացնում երկրի անվտանգությունը, կոնկրետ՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց հարազատների, ընտնիքների, ընկերների կյանքի պաշտպանությունը։ Եթե այս հարցերի պատասխանը չունեն, եթե իրապաշտական այլընտրանք չեն առաջրկում, ու չեն էլ կարող առաջրկել, քանի որ առայժմ չկա, ուրեմն, իրենք էլ մեծ դավադրության մաս են կազմում՝ գիտակցված, կամ ոչ, կարևոր չի։
(Սասնա ծռերի և ՆԱՏՕ֊ի առնչությունները մեկնաբանության լինքում)
0Comments