Մենք այս հարցի հետ կապված մեր դիրքորոշումը վաղուց հայտնել ենք, որ օրենքը թույլ չի տալիս իրավասու նույն մարմնին միևնույն թեկնածուին ներկայացնել երկրորդ անգամ: Այս պարագայում նախագահը երկրորդ անգամ ներկայացնում է նույն թեկնածուին, ինչը մեր կարծիքով օրենքի խախտում է, օրենքում դա հստակ գրված է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով նախագահ Սարգսյանի կողմից ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու մասին:
Հիշեցնենք, որ նախորդ ԱԺ-ում Վահե Գրիգորյանի թեկնածությունը տապալվել էր:
Սիմոնյանը կարծում է, որ օրենքի այդ դրույթն է պատճառը, որ խորհրդարանը փորձում էր փոփոխություն մտցնել և հանել «նոր» բառը, սակայն այդ փորձը տապալվեց:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, նախագահի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, կարմիր գծով գնում է միտքը՝ «ուզում եք այդ թեկնածուի՞ն, այլ տարբերակ չեք թողնում, ես կներկայացնեմ». «Սա ճնշում է նախագահի լիազորությունների նկատմամբ: Սակայն նախագահ չպետք է տուրք տար այդ ճնշումներին և թեկնածու ներկայացներ օրենքի խախտմամբ»:
0Comments